Նարե Գևորգյանի 30 ամյակի խնջույքն ու օրիգինալ տորթը (լուսանկարներ)

Երգչուհի Նարե Գևորգյանը երեկ նշել է հոբելյանական 30-ամյակը, ինչի առթիվ խնջույք է կազմակերպել:

Tert.am Lifeը ներկա է եղել խնջույքին և ներկայացնում է հետաքրքիր դրվագները:

Նարեն ասաց, որ ծննդյան առթիվ «սև ու սպիտակ» խնջույք է կազմակերպել. «Հետևել եմ պարետատան ցուցումներին ու շատ մեծ խնջույք չեմ կազմակերպել, որոշեցի` 30-ամյակիս 30 հոգու հրավիրել: Հյուրերս այն մարդիկ են, որոնք կյանքիս տարբեր փուլերում կարևոր նշանակություն են ունեցել ինձ համար»:

Նա նշեց, որ ծննդյան տորթը հատուկ թեմայով է լինելու. «Բազմահազարանոց տորթերից ընտրել եմ ամենահայկականը, որը շատ պատահական գտա: Տորթի վրա իսկական նուռ է լինելու: Պլանավորում էի նաև փոքրիկ թեմատիկ բրոշներ պատրաստել, որ հյուրերս ամրացնեն իրենց կրծքին, բայց չհասցրի: Մնացած ամեն ինչ իմ սրտով է, հայկական շունչ կա ամեն ինչի մեջ»:
Երգչուհին նաև նշեց, որ մինչև հիմա տոնական տորթի մոմերի հետ երազանքներ է կապում: «Երեկվանից մտապահել եմ երազանքներս, որոնք չեն փոխվելու այսօր, նույն երազանքներն եմ մտապահելու: Իմ երազանքներն իրականանում են, մեծ հույսով եմ դրանք մտապահում: Ճիշտ է, քիչ-քիչ, մի փոքր ոչ իմ պատկերացրածի նման, բայց կարևորը` դրանք կատարվում են»,-ասաց նա: