Կկոյուղագծերում հսկայական առնետ է հայտնաբերվել (տեսանյութ)

Մեքսիկայի մարաքաղաք Մեխիկոյի կոյուղագծերում հսկայական առնետ է հայտնաբերվել, հայտնում է  El Tiempo -ն:

Աշխատողներն ի սկզբանե վախեցել են` կարծելով, թե քաղաքի առնետներն սկսել են մուտացիայի ենթարկվել և հասել են «դինոզավրերի» չափերի, բայց հետո պարզ է դարձել, որ այն ընդամենը Հելոուինի դեկորացիա է, որը պահվել է պահեստում և հետագայում քշվել փոթորկի ժամանակ:

Ավելի ուշ հայտնաբերվել է նաև «սարսափելի հրեշի» տերը` Էվելին Լոպեսը, ով պատմել է, որ իր ստեղծագործությունն անհետ կորել էր մի քանի տարի առաջ:

Կինը նաև նշել է, որ այժմ չգիտի` ինչ անել այդ կրծողի հետ: