Պայթյուն Վանաձորի խանութներից մեկում

ArmLur.am-ը տեղեկացավ, որ քիչ առաջ պայթյուն է տեղի ունեցել Վանաձոր քաղաքում: Մեր տեղեկություններով, պայթյունը գրանցվել է քաղաքի ձկան խանութներից մեկում, սակայն վնասների մասին տեղեկություններ դեռ առկա չեն:

ArmLur.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանից՝ հասկանալու համար, թե ինչ է տեղի ունեցել Վանաձորում: Սակայն վերջինս ևս տեղեկություններ չուներ եւ միայն լսել էր պայթյունի մասին ու փորձում էր հավելյալ տեղեկություններ ճշտել: