Գագիկ Ծառուկյանի ջանքերով կահավորվեց սահմանամերձ Ոսկեվանի մարզադպրոցը

https://youtu.be/TflDVnHMB10

Ինչպես գիտենք վերջերս ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը այցելել էր Տավուշի մարզի Նոյմբերյան համայնքի սահմանամերձ Ոսկեվան գյուղ՝ հանդիպելու իր աջակիցներին և լսելու նրանց խնդիրներն ու անհանագստությունները:

Հանդիպման շրջանակներում ոսկեվանցիները Գագիկ Ծառուկյանին դիմեցին մի շարք խնդրանքներով, որոնցից էին՝ գյուղի տարաբնույթ խնդիրների լուծման նպատակով ցեմենտի տրամադրում, մարզադպրոցի համար անհրաժեշտ գույք և հանդիսությունների սրահի կառուցում, իսկ ԲՀԿ ղեկավարն էլ իր հերթին խոստացավ օգնել և տրամադրել անհրաժեշտ ամեն ինչ:

Հայտնի է, որ ԲՀԿ առաջնորդի որևէ խոստման իրագործում երբևէ չի ուշանում և հենց հաջորդ օրը գյուղացիները ստացան անհրաժեշտ քանակությամբ ցեմենտը, իսկ այսօր ոսկեվանցիներին հասավ նաև մարզգույքով բեռնված մեքենան:

Լուսանկարներն առանց մեկնաբանության՝

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info