Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել, որոնցով Շրջակա միջավայրի փոխախարարներ են նշանակվել Տիգրան Սիմոնյանը եւ Աննա Մազմանյանը: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Տիգրան Սիմոնյանին նշանակել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի տեղակալ»: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Աննա Մազմանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի տեղակալ»: