«Իր դիպլոմատով փողերը չի փրկի, մենք տրամադրված ենք». մահացած ծննդկանի եղբայր (տեսանյութ)

Այսօր «Շենգավիթ» բժշկական կենտրոնից դուրս գրվեց մահացած ծննդկան Սեդայի աղջիկը: Ինչպես հայտնի է, կնոջ մահվան դեպքով  ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Սեդա Ասատրյանի հարազատների պնդմամբ՝ առաջնեկին սպասող կնոջ հղիությունը նորմալ է ընթացել, որևէ խնդիր չի եղել։ Առավոտյան հիվանդանոց է գնացել, դրանից ժամեր անց հարազատները չեն կարողացել Սեդայի հետ կապ հաստատել։ Նրանց խոսքով՝ երբ հարազատները փորձել են վերև բարձրանալ՝ հասկանալու, թե ինչ է կատարվում, իմացել են, որ Սեդան մահացած է։ Այսօր Բժշկական կենտրոնում լրագրողները զրուցեցին նաև ծննդկանի եղբոր հետ: