Մի շարք հասցեներում 11 ժամ գազ չի լինի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 23-ին ժամը՝ 09:00-ից մինչև ժամը 20:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հ/Ա Բ-3 թաղամասի Ռաֆֆու փողոցի թիվ 17, 19, 21, 23, 25, 27, 29, 29/5, 31, 33, 35, Միքայելյան փողոցի թիվ 70, 72, 74, 76, 78, 80, 82, Անդրանիկի փողոցի թիվ 73, 75, 77, 79, 81, 85, 87, 89, 93, 95, 97, 101, 103, 105, 107, 109, 111, 113, 115, 117, 119 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 10․00-ից մինչև ժամը 17․00-ն՝ Լոռու մարզի Գուգարք գյուղի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ փողոցների գազասպառողների, ժամը 09․00-ից մինչև ժամը 18․00-ն՝ Կոտայքի մարզի Արզական գյուղի գազասպառողների, ժամը 10․00-ից մինչև ժամը 17․00-ն՝ Ծաղկաձոր քաղաքի «Ծաղկաձոր, Տանձաղբյուր 2.4/1 հյուրանոցային համալիր», «Վաղարշ և որդիներ», «Լեռնատուր», «ԵՊՀ ՈւԱԲ», «Հոթել Ալվա» ՍՊԸ-ների գազամատակարարումը։

Իրավաբան.net