Կինն ընկել է մայրուղով ընթացող մեքենայի պատուհանից՝ փորձելով տեսանյութ նկարահանել Snapchat-ի համար (տեսանյութ)

Մեծ Բրիտանիայում կինն ընկել է մայրուղով ընթացող մեքենայի պատուհանից՝ փորձելով տեսանյութ նկարահանել Snapchat-ի համար:

Սոցկայքում հրապարկված տեսանյութին կից նա նույնիսկ գրել է, որ այդ մտահաղացումը կարող է խլել իր կյանքը:

«Պետք է դադարեմ սա անել 110 մղոն/ժամ արագությամբ ընթանալիս, կամ էլ արդյունքում կմահանամ»,- գրել է հրապարակմանը կից:
Ինչպես գրում է The Sun -ը, պարզվել է`  կնոջ խոսքերը մարգարեական են եղել. նա ընկել է ուղևորի նստելատեղի պատուհանից: Սակայն, բլոգերուհին ոչ միայն ողջ է մնացել, այլ նաև լուրջ վնասվածքներ չի ստացել:
Իրավապահ մարմինները հայտնել են, որ աղջիկն, այնուամենայնիվ,  պատասխանատվություն չի կրի իր անխոհեմ արարքի համար:

https://youtu.be/B_VgAwCeBXk

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info