5 հազարից մինչև 8 միլիոն դրամ․ կառավարությունը սահմանել է գանձվող վճարների չափերը

Կառավարության որոշմամբ՝ սահմանվել են մարզական, մշակութային և օրենքով չարգելված այլ զանգվածային միջոցառումների անցկացման ժամանակ (բացի բարեգործական և պետական մարմինների կողմից իրականացվող միջոցառումներից) պայմանագրային հիմունքներով ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող, ինչպես նաև ցանկալի համարանիշների տրամադրման, արգելանքի տակ դրված տրանսպորտային միջոցի՝ հատուկ տարածքում պահպանման, տրանսպորտային միջոցի հաշվառման վայրից դուրս` սեփականատիրոջ (լիազորված անձի) նախընտրած վայրում տրանսպորտային միջոցի հաշվառման գործողության համար գանձվող վճարների չափերը՝ համաձայն ցանկ։

Որոշումն ընդունվել է սեպտեմբերի 10-ին, ուժի մեջ է մտնում այսօր՝ սեպտեմբերի 21-ին։