Ահազանգ SHAMSHYAN.com-ին. 4-ամյա երեխայի մայրը բարձրաձայնում է՝ երեխան «Մեգամոլ»-ում մետաղյա ձողով վնասել է աչքը, պատճառը տեղի անվտանգության կանոնների բացակայությունն է.

SHAMSHYAN.com-ն ահազանգ է ստացել Երեւան քաղաքի բնակչուհի Արմինե Միրիբյանից, ով հայտնել է, որ «Մեգամոլ» առեւտրի կենտրոնի «LC Waikiki» բաժնում իր 4-ամյա երեխան վնասել է աչքը, ինչի պատճառը անվտանգության կանոնների բացակայությունն է: SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում Ա. Միրիբյանն ասում էր. «Երեխեն Մեգամոլում ծնողի կողքը կանգնած աչքը մտցրել է երկաթե սուր ձոխի մեջ, ոչ մի անվտանգության ստանդարտի այդ ձողերը չեն համապատասխանում, իմ ամբողջ խնդիրը նրանում է, որ այդ ձողերը փոխեն, կամ սիլիկոններ դնեն, որ ուրիշ երեխաների աչքը չթափվի, սա եղել ա մանկական բաժնում, բայց ոչ մի մանկական ստանդարտներ չեն պահպանվում: Երեխեն կոշիկ է վերցրել, որ նայի, վերցնելուց աչքը խփել է ձողին»,- ասաց Ա. Միրիբյանը, նշելով, որ կատարվածի մասին տեղեկացրել է տնօրինությանը: Տնօրենն ինձ ասաց. «Ում հետ ուզում ես արի, ուզում ես իրավաբանի հետ արի, նոր հավասարը հավասարի հետ կխոսենք, մեկ էլ ասեց, որ նամակ գրեմ, որը պետք է ուղարկի Թուրքիա, քանի որ այնտեղից են վերցրել ապրանքը»: