Երկրաշարժ է տեղի ունեցել Կալիֆոռնիա նահանգում

4.6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Լոս Անջելես քաղաքից 15,4 կիլոմետր դեպի արևելք: Օջախը գտնվել է 17,6 կիլոմետր խորության վրա:

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info