«Ամերիկյան ոստիկանությունը վախ է ներշնչում մարդկանց»․ Մոնսոն

Ամերիկյան MMA նախկին ըմբիշ Ջեֆ Մոնսոնը մեկնաբանել է ԱՄՆ-ում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մաhվան պատճառով տեղի ունեցած անկարգությունները:

«ԱՄՆ֊ում ոստիկանությունը վախ է ներշնչում մարդկանց։ Եթե այլ երկրներում մարդիկ պարզապես վախենում են տուգանքներից, ապա այս երկրում նրանք վախենում են ոստիկանությունից։ Եվ եթե մեկ այլ երկրի տարածքում ոստիկանը, օրինակ, կրակի և վնասի քաղաքացուն, ապա այդ ոստիկանի համար հետևանքները կարող են շատ լուրջ լինել», — ասել է Մոնսոնը Sport24- ին տված հարցազրույցում:

«ԱՄՆ-ում ամեն ինչ այլ է։ Այնտեղ նրանք դա նորմալ են համարում: Միգուցե պատճառը կորոնավիրուսային համաճարակն է: Մարդիկ արդեն շատ հոգնած են: Նրանք արձագանքում են, որովհետև ցանկանում են տեսնել, որ պետությունն իրենց պաշտպանում է, այն իրենց թշնամին չէ», — հավելել է Մոնսոնը:

Նշենք, որ նա Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել 2018 թվականին։